Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կապիտուլյանտների պարագլուխը ՀՀ Սահմանադրությունը ուզում է փոխել միայն մի պատճառով

Կապիտուլյանտների պարագլուխը ՀՀ Սահմանադրությունը ուզում է փոխել միայն մի պատճառով
16.04.2025 | 14:15

ՀՀ գլխավոր կապիտուլյանտը վերջը չդիմացավ ու հայտարարեց. «Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»: Ասաց այն, ինչը Ադրբեջանի և Թուրքիայի այս փուլում վերջին պահանջն էր։ Ասաց՝ ազդարարելով ադրբեջանաթուրքական պահանջի կատարման գործընթացի սկիզբը։ Հիմա գոնե բոլորի համար պարզ դարձավ, որ կապիտուլյանտների պարագլուխը ՀՀ Սահմանադրությունը ուզում էր փոխել միայն մի պատճառով, որ հագուրդ տա Ադրբեջանի և Թուրքիայի տարիների ցանկությանը։ Իսկ ինչու՞ են Ադրբեջանն ու Թուրքիան խույվորում ՀՀ Անկախության հռչակագրից․ Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ Անկախության Հռչակագրի նախաբանում տեղ գտած այս նախադասությունը. «Կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա․․․»։ Թուրքիան անհանգստացած է Անկախության Հռչակագրի 11-րդ կետի հետևյալ ձևակերպման համար. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Այս երկու ձևակերպումները, ինչպես նաև Անկախության հռչակագրի ամբողջ տեքստը լիակատար ներկայացնում է հայ ժողովրդի ազգային արժեքների, իղձերի, նպատակների և սկզբունքների համընդհանուր կամքը, որը Սահմանադրությունից հանելը կնշանակի Հայ ազգի ինքնության հավաքական ամնեզիա և Հայաստանի անկախ պետականության ոչնչացում։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4368

Մեկնաբանություններ